«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 
  • Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    05.04.2013| 11:31
    Կարելի է լինել հրեշտակի պես բարի նրանց հետ, ովքեր քեզ վերաբերվում են վստահությամբ և սիրով։ Սակայն բավական է դեմ առնել չարությանը, պարսավանքին, թշնամությանը, և բարությունը փոխվում է հակառակ զգացմունքի։ Ինչն ակնհայտորեն ցույց է տալիս մեր լիակատար անզորությունն ընդդեմ չարի, որը հենց մեր մեջ է, որն ալիքվում է մեր մեջ ընդդեմ ուրիշի քննադատության։ Նախատինքները, քննադատությունը դառը դեղահաբեր են ընդդեմ մեր սնափառության, մեր ինքնագոհության։
  • Հոգսի և հոգնայի միջև (տեսիլքների քոսն ու բորբոսը)

    Հոգսի և հոգնայի միջև (տեսիլքների քոսն ու բորբոսը)

    05.04.2013| 11:25
    Ոչինչ, որ Արոնյանը սայթաքեց։ Անգամ լավ է, քանզի բավ է իրական Հայաստանի հրաշքներն անտեսելով` տեսիլքներին հետևենք։ Չէ՞ որ վաղուց ունենք 1,5 աշխարհի չեմպիոն. 1-ը Տիգրանն է` Պետրոսյան, 0,5-ը` Կասպարովը` Գարիկ։ Բավական չէ՞։ Ոմանց կարծիքով` ոչ։ Եվ ահա մի խումբ ազգային ցավագարներ (կուսակցություններից մեկի հույժ գաղտնի առաջադրանքով) Նորվեգիայում են։ Մագլցել են ամենաբարձր լեռան` Գալհյոպիգենի գագաթը, խորասուզվել-հասել են Մյուսա լճի հատակը։ Ինչո՞ւ։ Դե, մի՞թե պարզ չէ, ժամանակն է շախմատային Մեսի Մագնուսի արմատներում հայկական զարկերակը գտնելու։ Ինչո՞ւ։ Դե, մի՞թե պարզ չէ, երբ հանրությունը հոգնել-գազազել է աշխարհից, նրան վարդագույն տեսիլքներ են պետք, ազգային-սնափառական տեսիլքներ։ Զի բնավ էական չէ, որ ապրում ես գոյատևման սկզբունքով, գոյատևում և ապավինում թանապուրին։
  • Անիմաստ ժպիտների ու «անմեղ ստերի» մասին

    Անիմաստ ժպիտների ու «անմեղ ստերի» մասին

    05.04.2013| 11:13
    Երկու օրից կավարտվի Գեղեցկության և մայրության` կանանց տոնի միամսյակը։ Կանանց գեղեցկությունը գովերգելը, կին-տղամարդ հարաբերությունները վերլուծելը ավելի շատ գրչի վարպետների գործն են։ Սակայն այս անգամ որոշեցինք ճշտել օրենսդիր տղամարդկանց տեսակետները։
  • «Մարդիկ պարապ վախտի խաղալիք են դարձրել էդ  ֆեյսբուքերն ու մյուս «բուքերը», որոնցից ես շա՜տ հեռու եմ»

    «Մարդիկ պարապ վախտի խաղալիք են դարձրել էդ ֆեյսբուքերն ու մյուս «բուքերը», որոնցից ես շա՜տ հեռու եմ»

    05.04.2013| 11:05
    «Իրատես de facto»-ի հյուրն է Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան, բեմադրիչ ՄՈՎՍԵՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ: Նրան հանդիպեցինք իր բեմադրած «Սաստիկ կոմունիստներ» ներկայացման առիթով, և զրույցը ծավալվեց հիմնականում այդ թեմայի շուրջ:
  • Կանանց դերն ազգապահպանման  գործում ավելին է, քան կարծում ենք

    Կանանց դերն ազգապահպանման գործում ավելին է, քան կարծում ենք

    05.04.2013| 11:00
    «Ավետում» բառը, անշուշտ, բոլորիս է հայտնի, թեկուզ «Ավետարան» բառից, որ բարի լուր է նշանակում։ Բայց ես կասեի` ամենաբարի լուր, որ երբևէ կարող է յուրաքանչյուր մահկանացու ադամորդի լսել, քանզի այդ ավետման մեջ կյանք կա, որովհետև առաջին ավետիսը Մարիամ կույսը ստացավ Գաբրիել հրեշտակից, քանզի նա պիտի հղիանար ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին ծներ։ Ավետման այս տոնի առթիվ մեկ անգամ ևս փաստենք. կանանց շատ կարևոր դեր է հատկացրել մեր բոլորի Արարիչ Տերը տվյալ ազգի ինքնության և հարատևման գործում։ Չզարմանանք, կանանց դերն ազգապահպանման գործում ավելին է, քան մենք կարծում ենք։
  • Բալասանյանի «նվերը»  Հովհաննիսյանին

    Բալասանյանի «նվերը» Հովհաննիսյանին

    05.04.2013| 03:27
    Գյումրիում կրքերը կարծես չեն հանդարտվում: Հիմա էլ գյումրեցիներին խիստ զայրացրել է ուղեվարձի թանկացումը: Թիվ 24 երթուղային տաքսու ուղեվարձը 50 դրամից 70 է դարձել: Հետաքրքիր զուգադիպությամբ այս թանկացումը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային այցի շրջանակներում ժամանել էր Գյումրի: Գյումրու մեր աղբյուրների փոխանցմամբ` այս սակագինը գործել է դեռ Վարդան Ղուկասյանի օրոք` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ երթուղին կարճ է` 4-5 կանգառ:
  • Կաթողիկոսական նոր փոխանորդ  ԱՄԷ-ում և Քաթարում

    Կաթողիկոսական նոր փոխանորդ ԱՄԷ-ում և Քաթարում

    05.04.2013| 03:25
    ԱՄԷ-ում և Քաթարում կաթողիկոսական նոր փոխանորդ է նշանակվել: Այս նշանակման մասին օրեր առաջ մեր հանդիպման ժամանակ ակնարկել էր ազգային երեսփոխան և Աբու Դաբիի Ազգային վարչության նախկին ատենապետ Վարդգես Արզումանյանը: Նա իր խոսքում նշել էր. «Շուտով այստեղ պետք է ունենանք Առաջնորդարան և կաթողիկոսական փոխանորդ: Հույս ունենք, որ սա Աբու Դաբիի հայ ազգային կյանքը պետք շատ փոխի. կայծ պետք է տա, ուժ պետք է հաղորդի»: Այդ ժամանակ արդեն հայտնի էր, որ կաթողիկոսական նոր փոխանորդը լինելու է բարեշնորհ տեր Մեսրոպ վարդապետ Սարկիսյանը: ԱՄԷ-ի հայ համայնքին երիտասարդ վարդապետը վաղուց է ծանոթ: Երկար տարիներ նա եղել է Կիլիկիո հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի (կաթողիկոսական աթոռը զբաղեցնում է 1995-ից) գավազանակիրը:
  • ՈՒղերձ` անպատասխան  մնալու հույսով

    ՈՒղերձ` անպատասխան մնալու հույսով

    05.04.2013| 03:23
    ՈՒղերձս հղում եմ ՀՀ կառավարությունում մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեին։ Պետաիրավական նախարարական կոմիտե. անուն բարձր ու վսեմ, ինչպես, զորօրինակ, մեր տնտեսական երկնիշ աճն է, կամ, թեկուզ, ընդդիմության վեհանձն պահանջատիրությունը։ Սույն կոմիտեն ստեղծվել է 2012-ի հունիսի 28-ին, Կառավարական տանը, ԿՏԺ-ի ցնծագին ղողանջների ներքո։ Ի՞նչ է ԿՏԺ-ն` մորմոքվում են կոմիտեականները։ Մի տագնապեք, ԿՏԺ-ն հապավում է` Կառավարական տան ժամացույց։
  • ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանին

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

    05.04.2013| 03:22
    Պարոն նախագահ, Ձեզ բնավ չէինք անհանգստացնի, եթե հարցն անմիջապես չառնչվեր մեր ժողովրդի մեծերից մեկի` պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» սիմվոլացրած մի գողտրիկ հուշակոթողի՝ ներկա նսեմացուցիչ վիճակից փրկելու խնդրին: Բանն այն է, որ դեռևս 1979-ին, մեր մտահղացմամբ ու ձեռամբ (Սեդրակյան-Գոջաբաշյան), Հայկոմկուսի կենտկոմի գաղափարական բաժնի տխմար արգելքների հաղթահարմամբ, Երևանի թիվ 143 դպրոցի բակում (Նոր Նորքի 3-րդ զանգված) վեր խոյացած, աշխարհում գրքին նվիրված թերևս միակ այդ հուշակոթողը, 10 տարի աշակերտության հայեցի կրթության ու դաստիարակության սուրբ գործին ծառայելուց հետո, 1990-ից ի վեր տխմար անցյալուրացության ու ժամանակի վարչակարգին բնորոշ վոլյունտարիզմի բերումով երբեմնի լեգենդար դպրոցի աստիճանական մարմանը զուգընթաց վերոհիշյալ կոթողը ևս վերածվեց մոռացված տապանաքարի, այսօր արդեն դրան կիպ սարքված հավաբնով:
  • Թագավորների օրն էլ մի օր չի

    Թագավորների օրն էլ մի օր չի

    05.04.2013| 03:17
    -Տխուր է, եղբայր, ես էլ ծաղրածու եմ վարձել` շա՜տ մեծ «հումորի» զգացումով: